05.08.2020 12:41

Իսպանիայում չեն կարողանում գտնել նախկին թագավոր Խուան Կառլոսին

Իսպանիայում չեն կարողանում գտնել նախկին թագավոր Խուան Կառլոսին

Իսպանիայի զանգվածային լրատվամիջոցները տարբեր վարկածներ են տարածում այն մասին, թե հիմա որտեղ է Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը երկուշաբթի հայտարարել էր կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքի պատճառով երկրից հեռանալու մտադրության մասին։

Իսպանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, թե չգիտի՝ որտեղ է գտնվում նախկին միապետը։

82-ամյա Խուան Կառլոսը, որը գահից հրաժարվել է 2014 թ․, հայտարարել է, որ ապրելու է Իսպանիայի սահմաններից դուրս, որպեսզի իր որդին՝ Ֆիլիպ II թագավորը, կարողանա «հանգիստ իշխանավարել»։ Նախկին թագավորը չի նշել, թե որ երկրում է մտադիր հանգրվանել և երբ է դա անելու։

Իսպանական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Խուան Կառլոսն արդեն լքել է երկիրը և, իբր, հիմա գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում։ Սակայն այդ երկրի իշխանությունները հաղորդել են, որ իրենք Խուան Կառլոսի ժամանման վերաբերյալ տեղեկություն չունեն։ Դոմինիկյան Հանրապետության ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ նախկին միապետը սահմանը չի հատել։

Փոխանցում է BBC-ն։