05.08.2020 14:29

Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 18,1 միլիոնից, մահացել է 691 հազարից ավելի հիվանդ։

Իսկ Ջոնս Հոփքիսի համալսարանի տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը 18,4 միլիոնից ավելի է, մահացածներինը՝ 700 հազարից ավելի։

Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, մնում է ԱՄՆ-ը․ այստեղ արձանագրվել է 4,77 մլն վարակակիր։ Բրազիլիան երկրորդ տեղում է՝ 2,8 մլն հիվանդներով, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հնդկաստանը՝ ավելի քան 1,85 մլնով։

Ռուսաստանը չորրորդն է, այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 866 հազարից։ Հինգերորդ տեղում ՀԱՀ-ն է՝ 521,3 հազար վարակակիրներով։

Փոխանցում է rbc-ն։