05.08.2020 15:09

Նիլ Յանգը դատի է տվել Թրամփին՝ հեղինակային իրավունքի օրենքը խախտելու համար

Նիլ Յանգը դատի է տվել Թրամփին՝ հեղինակային իրավունքի օրենքը խախտելու համար

Կանադացի երաժիշտ Նիլ Յանգը վրդովվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը իր Rocin’in the World և Devil]s Sidewalk երգերը հնչեցրել է Թալսում (Օքլահոմա նահանգ) կայացած հանրահավաքում՝ առանց հեղինակի թույլտվության։

«Թրամփի թիմը չարամտորեն արհամարհել է հայցվորի՝ իր երգերը չօգտագործելու պահանջը և չարամտորեն հնչեցրել է դրանք՝ չնայած արտոնագիր չի ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ, որն ուղարկվել է Նյու Յորքի դաշնային դատարան։

«Այս բողոքը ուղղված չէ ամերիկյան քաղաքացիների շահերի դեմ, որոնք ազատորեն կարող են պաշտպանել իրենց թեկնածուին»,- նախազգուշացրել է երաժիշտը և ընդգծել, թե չի կարող թույլ տալ, որ իր երաժշտությունը որպես թեմա օգտագործվի «տգիտության և ատելության հակաամերիկյան վիճելի մրցապայքարում»։

Ավելի վաղ ուրիշ երաժիշտներ էլ են արտահայտել իրենց զայրույթը Թրամփի վարչակազմի գործողությունների նկատմամբ, երբ իրենց երգերն օգտագործվել են առանց հեղինակների թույլտվության։ Միք Ջագերը, Ֆարել Ուիլյամսը, Ադելը, Ռեգինա Սպեկտորը, Սթիվեն Թայլերը և այլ կատարողներ բաց նամակ են ստորագրել՝ քաղաքական կուսակցություններին կոչ անելով օրինական կերպով օգտագործել ուրիշի մտավոր սեփականությունը։

Փոխանցում է rbc-ն։