06.08.2020 12:00

«Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Նաթան Ակեին

«Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Նաթան Ակեին

Նիդերլանդների ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նաթան Ակեն անգլիական «Բորնմութից» տեղափոխվեց Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթի»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրիտանական մամուլը գրել էր, որ մանչեսթերյան ակումբը Ակեի տեղափոխության դիմաց կվճարի 43 միլիոն եվրո:

Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ակեն մասնակցել է 29 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: