06.08.2020 12:46

Թրամփը մտադիր է Սպիտակ տնից հայտարարել, որ համաձայն է մասնակցել ընտրություններին

Թրամփը մտադիր է Սպիտակ տնից հայտարարել, որ համաձայն է մասնակցել ընտրություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում որպես  Հանրապետական կուսակցության  թեկնածու իր  մասնակցության մասին հայտարարել Սպիտակ տնից, ինչը թույլ կտա խնայել հարկատուների միջոցները։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքւմ։

«Սպիտակ տնից արված հայտարարությունը թույլ կտա, որ մենք հարակատուների զգալի միջոցներ խնայենք, ասենք՝ հենց ուղևորության անվտանգությունն ապահովելու հարցում։ Եթե մենք այլ նահանգ գնանք կամ մեկ այլ տեղ, ապա ահագին միջոցներ կծախսվեն։ Ես դա նկատի ունեմ»,- նշել է նախագահը և հավելել, որ Սպիտակ տունը «հարմար և համեմատաբար էժան տարբերակն է»։

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն իր պատմության մեջ առաջին անգամ մտադիր է օգոստոսի 21-24-ը նախատեսված նախընտրական համագումարն անցկացնել Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կառոլինա նահանգ), լրագրողների համար փակ ռեժիմով։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով պատվիրակների թիվը 2 550-ից կրճատվել է մինչև 336։

ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին։ Դեմոկրատների թեկնածուն այդ ընտրություններում կլինի, հավանաբար, Ջոզեֆ Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։