07.08.2020 09:15

Թուրքիայում կտրուկ աճել է վարակի դեպքերի թիվը

Թուրքիայում կտրուկ աճել է վարակի դեպքերի թիվը

Թուրքիայում, Ռուսաստանի հետ սահմանը բացելուց հետո, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ։

Այդ մասին հաղորդել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրետտին Կոջան։

«Մենք երկար ժամանակից ի վեր՝ առաջին անգամ ենք տեսնում վարակի դեպքերի լուրջ ավելացում»,- իր Twitter-ում գրել է նախարարը։

Նրա խոսքով՝ իշխանությունները թերագնահատել են համաճարակաբանական ռիսկերը թուրքական առողջարաններում ու Կուրբան-բայրամի տոնակատարության ընթացքում, և Թուրքիան պետք է ջանքեր գործադրի՝ թույլ չտալու համար վարակի հետագա տարածումը։

Օգոստոսի 1-ից Ռուսաստանը վերականգնել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Թանզանիայի, Աբխազիայի հետ։ Օգոստոսի 10-ից կանոնավոր և չարթերային թռիչքներ կլինեն դեպի Անթալիա, Բոդրում և Դալաման։

Փոխանցում է neusru.com-ը։