07.08.2020 00:34

Հետախուզվող Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) տեղափոխվել է Հայաստան

Հետախուզվող Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) տեղափոխվել է Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեսյբուքում գրել է.

«Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան
___________

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյունքում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին:

Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»: