07.08.2020 10:29

Կորոնավիրուսն առաջ է քաշել Մերկելի նոր ժառանգորդի

Կորոնավիրուսն առաջ է քաշել Մերկելի նոր ժառանգորդի

Կորոնավիրուսի համավարակի «շնորհիվ» Գերմանիայի ղեկավարումից հրաժարվել պատրաստվող Անգելա Մերկելին նոր հավանական փոխանորդ է ի հայտ եկել՝ Մարկուս Զյոդերը՝  իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքում բավարական «Քրիստոնյա-սոցիալական միություն» գործընկեր կուսակցության առաջնորդը։

Զյոդերն ինքը հավաստիացնում է, որ ուզում է մնալ հայրենի Բավարիայում, բայց նրան այնքան էլ չեն հավատում։

Զյոդերն իր հեղինակությամբ բավականին զիջում է Անգելա Մերկելին, որի վարկանիշը համավարակի ընթացքում 70 %-ից անցել է, սակայն կանցլերը հաստատակամորեն խոստանում է եկող տարի հեռանալ ասպարեզից։

Հուլիսին, Politbarometer նախագծի տվյալներով, Զյոդերին հաջորդ կանցլերի պաշտոնում կուզենար տեսնել Գերմանիայի քաղաքացիների 64 %-ը և ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի կողմնակիցների 78 %-ը։

66-ամյա Անգելա Մերկելը երկիրը ղեկավարում է արդեն 15 տարի. առայժմ նա մտադիր է պահել խոստումը և հեռանալ 2021 թ․։

Վերջերս մի հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարի շողոմ հարցին, թե «իսկ արդյոք չե՞ք մտածում, որ որոշակի հանգամանքների դեպքում, եթե պետք լինի․․․», Անգելա Մերկելը կարճ ու կոնկրետ պատասխանել է․ «Nein!»։

Փոխանցում է BBC-ն։