07.08.2020 10:40

NYT․ ԱՄՆ հետախուզությունն ուսումնասիրում է Էր Ռիադում ուրանի մշակման գործարան ստեղծելու վերաբերյալ տվյալները

NYT․ ԱՄՆ հետախուզությունն ուսումնասիրում է Էր Ռիադում ուրանի մշակման գործարան ստեղծելու վերաբերյալ տվյալները

Ամերիկյան հետախուզական ծառայություններն ուսումնասիրում են Սաուդյան Արաբիայի կողմից այնպիսի ձեռնարկություն կառուցելու վերաբերյալ տեղեկությունները, որը նախատեսված է, այսպես կոչված՝ դեղին կարկանդակի (yellow cake) արտադրության համար. մի միացության, որն ստացվում է ուրանի հանքաքարի մշակման ընթացքում։

Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթներին ամերիկյան հետախուզական հանրությունը տվյալների մանրակրկիտ քննություն է կատարել, որոնք վերաբերում են Ալ Ուլի քաղաքի մերձակա անապատում ենթադրյալ գործարանի կառուցմանը։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ նման ձեռնարկության ստեղծումը, որն իբր իրականացվում է Չինաստանի հետ համագործակցությամբ, կարող է հանգեցնել նրան, որ Էր Ռիադը միջուկային վառելիք ստանա, ինչը հետագայում կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան հետախուզությունը տեղանքի արբանյակային լուսանկարներ ունի, որոնք ցույց են տալիս, որ գործարանի շինարարությունն այնտեղ սկսվել է 2014 թ․։

Փոխանցում է tass.ru-ն։