08.08.2020 11:00

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Բունդեսլիգան

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Բունդեսլիգան

Բունդեսլիգան ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի օրացույցը: Առաջին տուրը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:

Մեկնարկային խաղում մասնակիցների վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել: Դա կախված է Չեմպիոնների լիգայի 2019/20 թվականների արդյունքներից: 

Ավանդույթի համաձայն, ազգային չեմպիոնը մասնակցում է բացման հանդիպմանը: Այսինքն ՝ «Բավարիայի» և «Շալկեի» միջև խաղը պետք է լինի նոր մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը: Բայց եթե մյունխենյան ակումբը հասնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ապա Բունդեսլիգայում նրանց մեկնարկը հետաձգվելու է մինչև սեպտեմբերի 21-ը; 

Այս դեպքում բացման խաղում կհանդիպեն Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենգլադբախի «Բորուսիան»:

Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 30-ին՝ Մյունխենում: