09.08.2020 09:31

Պաշտոնական․ Անդրեա Պիրլոն գլխավորեց «Յուվենտուսը»

Պաշտոնական․ Անդրեա Պիրլոն գլխավորեց «Յուվենտուսը»

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում իտալացի Անդրեա Պիրլոյին նշանակելու մասին։ 2006թ․ աշխարհի չեմպիոնը փոխարինեց իտալացի Մաուրիցիո Սարիին, որը հեռացվել էր օգոստոսի 8-ին։

41-ամյա Պիրլոյի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ 

Հուլիսի 30-ին Պիրլոն գլխավորել էր «Յուվենտուսի» երիտասարդական թիմը՝ սկսելով մարզչական կարիերա։

Անդրեա Պիրլոն «Յուվենտուսում» հանդես է եկել 2011-2015-ին՝ դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն