09.08.2020 11:18

ՀՀ ԱՆ. 225 նոր դեպք, 125 առողջացած, 6 մահ

ՀՀ ԱՆ. 225 նոր դեպք, 125 առողջացած, 6 մահ

Օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40410 դեպք, որոնցից 32520-ն` առողջացել են, 791-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6871 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176014 թեստավորում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով, ըստ ՀՀ ԱՆ–ի, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 225 նոր դեպք և 125 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ–ից հայտնում են, որ պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։