09.08.2020 13:14

ՀՄԿ ՊՈԱԿ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀՄԿ ՊՈԱԿ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
11-14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է  նաև կարկուտ: Քամին  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հայտնում են ՀՄԿ ՊՈԱԿ–ից: