10.08.2020 11:36

Կորոնավիրուսն աշխարհում․ ԱՄՆ-ում՝ ավելի քան 5 մլն վարակակիր, Բրազիլիայում՝ 100 հազարից ավելի մահ

Կորոնավիրուսն աշխարհում․ ԱՄՆ-ում՝ ավելի քան 5 մլն վարակակիր, Բրազիլիայում՝ 100 հազարից ավելի մահ

Կիրակի գիշերը կորոնավիրուսով վարակված ամերիկացիների թիվն անցել է 5 միլիոնից, իսկ Բրազիլիայում Covid-19-ից մահերի թիվը՝ 100 հազարից։

Բացի ԱՄՆ-ից ու Բրազիլիայից` առաջատարների եռյակում է Հնդկաստանը, որտեղ  Covid-19-ը հաստատվել է 2 միլիոնից ավելի մարդու մոտ։

Ռուսաստանը, այստեղ  արձանագրված 880 հազար դեպքերով, չորրորդ տեղում է։

ԱՄՆ-ում Նյու Յորքը վաղուց  առաջնությունը զիջել է այլ նահանգների․ Կալիֆոռնիայում հայտնաբերվել է 554 հազար վարակակիր, Ֆլորիդայում՝ 526 հազար, Թեքսասում՝ գրեթե 500 հազար։ Ընդ որում, փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը շատ ավելի մեծ է պաշտոնական վիճակագրության նշած թվերից, քանի որ վարակակիրների մեծ մասը հիվանդությունը թեթև է տանում կամ ընդհանրապես առանց ախտանիշների։ Times թերթի տվյալներով՝ ամերիկյան 17 նահանգներում վարակվածների թիվը նվազում է, բայց յոթ նահանգում շարունակում է աճել։

Եթե ԱՄՆ-ում հիվանդների առաջին միլիոնը արձանագրվել է ապրիլի 28-ին՝ առաջին դեպքից երեք ու ավելի ամիս անց, ապա 2 միլիոնի ցուցանիշը երկիրը հատել է հունիսի 10-ին, 3 միլիոնը՝ հուլիսի 7-ին, 4 միլիոնը՝ հուլիսի 23-ին՝ ընդամենը 16 օր հետո։

Ներկայումս ԱՄՆ-ում ամեն օր թեստավորվում է մոտավորապես 720 հազար մարդ։

Բրազիլիայում համաճարակի զոհերի թիվը ամեն օր համալրվում է մոտավորապես 1000 մահով՝ ինչպես ԱՄՆ-ում է։

Փոխանցում է BBC-ն։