10.08.2020 11:55

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը հանգրվանել է Աբու Դաբիում

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը հանգրվանել է Աբու Դաբիում

Լուրեր են ստացվում, որ Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսին,  որը կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին անցյալ շաբաթ հեռացել էր իր երկրից և մեկնել անհայտ ուղղությամբ, նկատել են Արաբական Միացյալ Էմիրաթների մայրաքաղաքում։

NIUS մեդիա-խումբը հրապարակել է մի լուսանկար, որն արվել է Իսպանիայի նախկին միապետի անհետանալու օրը, և որտեղ թագավորին շատ նման տարեց տղամարդն Աբու Դաբիում իջնում է ինքնաթիռի շարժասանդուղքով, սակայն նրա դեմքը կիսով չափ փակ է բժշկական դիմակով։

82-ամյա Խուան Կառլոսը, որը 2014 թ․ հրաժարվել էր գահից հօգուտ իր որդու՝ թագաժառանգ Ֆիլիպի (այժմ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II), երկիրը լքելու իր մտադրության մասին հայտնել էր որդուն հասցեագրված նամակում, որպեսզի, նախկին թագավորի խոսքով՝ նա կարողանա «հանգիստ կառավարել»։

Նախկին միապետը, որը հետաքննության տակ է ոչ միայն իր հայրենիքում, այլև Շվեյցարիայում, հավելել է, որ իր մեկնումն Իսպանիայից` կապված է նաև անձնական կյանքի որոշ իրադարձությունների հետ, որոնք «հանրային մեծ արձագանք են ստացել»։

Փոխանցում է BBC-ն։