10.08.2020 12:13

Կորոնավիրուս․ Փարիզում դիմակները պարտադիր են մարդաշատ վայրերում

Կորոնավիրուս․ Փարիզում դիմակները պարտադիր են մարդաշատ վայրերում

Փարիզի ամենաաշխույժ փողոցներում ու շուկաներում պաշտպանիչ դիմակ կրելը պարտադիր է այսօրվանից։

Ֆրանսիայում փակ տարածքներում «դիմակային ռեժիմ» սահմանվել է դեռևս հուլիսի 20-ին։

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով եվրոպական բոլոր երկրներն իրենց քաղաքացիներին հորդորում են չայցելել Իսպանիայի առանձին շրջաններ։ Մի քանի պետություններ վերահսկողություն են սահմանել այդ երկրից ժամանողների նկատմամբ։

Ներկա դրությամբ միայն հինգ երկրներ՝ Լյուքսեմբուրգը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան և Շվեդիան, իրենց քաղաքացիներին հանձնարարություններ չեն տվել Իսպանիա կատարելիք այցի վերաբերյալ։

Իսկ Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ զբոսանավերն աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 10-ից։

Փոխանցում է euronews-ը։