10.08.2020 13:00

Նիգերում ֆրանսիացի զբոսաշրջիկներ են սպանվել

Նիգերում ֆրանսիացի զբոսաշրջիկներ են սպանվել

Նիգերի հարավ-արևմուտքում 8 մարդ դարձել է զինված հարձակման զոհ։ Նրանցից վեցը ֆրանսիացի զբոսաշրջիկներ են, զոհվել են նաև տեղացի զբոսավարը և վարորդը։ Այդ մասին տեղեկացրել է ֆրանսիական «Le Monde»-ը։

Պաշտոնական տվյալներով՝ հարձակվողները շրջապատել են զբոսաշրջիկներին տեղափոխող  մեքենան և գնդակոծել, ապա` հրկիզել։

Հարձակումը տեղի է ունեցել  Կուրե արգելոցում՝ այն շրջանում, որտեղ հատվում են երեք երկրների՝ Նիգերի, Մալիի և Բուրկինա Ֆասոյի սահմանները։

Արգելոցը հայտնի է իր ընձուղտներով, սակայն երեք տարի առաջ այնտեղ արտակարգ դրության ռեժիմ է մտցվել՝ մի քանի իսլամիստական խմբավորումների, այդ թվում՝ «Բոկո Հարամի» և «Իսլամական պետության» գրոհայինների ակտիվ գործողությունների պատճառով։

Փոխանցում է euronews-ը։