10.08.2020 13:37

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը համոզմունք է հայտնել, որ «դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների բնական շահերին»։

Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում, ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Լուկաշենկոն ստացել է ձայների 80,23 %-ը, Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,90 %-ը։ Մյուս երեք թեկնածուներն ստացել են 2 %-ից պակաս քվեներ։

Փոխանցում է tass.ru-ն։