10.08.2020 13:41

Տիխանովսկայան չի ընդունում ընտրությունների՝ ԿԸՀ-ի ներկայացրած տվյալները

Տիխանովսկայան չի ընդունում ընտրությունների՝ ԿԸՀ-ի ներկայացրած տվյալները

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ չի ընդունում պետության ղեկավարի ընտրությունների՝ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները։

Նա նաև հայտարարել է, թե  համարում է, որ ընտրություններում ինքն է հաղթել։

«Իհարկե, մենք չենք ընդունում։ Մեր ստացած թվերը չեն համընկնում այն թվերի հետ, որոնք հայտարարվել են»,- երկուշաբթի լրագրողներին ասել է ընդդիմադիր թեկնածուն։

Տիխանովսկայան նշել է, որ իրեն կալանավորելու հիմքեր չի տեսնում և մտադիր չէ հեռանալու երկրից։

Երկուշաբթի լրագրողների հետ զրույցի ընթացքում նա նշել է, որ ցույցերը ցրելիս բելառուսական իշխանությունների ձեռնարկած քայլերն անհամաչափ են եղել։

«Մենք խաղաղ փոփոխությունների կողմնակից ենք։ Այն միջոցները, որ ձեռնարկում էր իշխանությունը, անհամաչափ էին։ Մարդիկ մնացել են ընտրատեղամասերում, որպեսզի պաշտպանեն իրենց քվեն։ Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այլևս նման բան չկրկնվի»,- ասել է Տիխանովսկայան։

Փոխանցում է tass.ru-ն։