10.08.2020 14:10

Բելառուսի ՆԳՆ-ն հերքում է անկարգությունների ընթացքում զոհի մասին լուրը

Բելառուսի ՆԳՆ-ն հերքում է անկարգությունների ընթացքում զոհի մասին լուրը

Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է Մինսկում օգոստոսի 9-ին անկարգությունների ժամանակ զոհի մասին պնդումը։

«Զոհեր չկան»,- հայտարարել է հանրապետության ՆԳՆ մամուլի խոսնակ Օլգա Չեմոդանովան։

Ավելի վաղ «Весна» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ  Վալենտին Ստեֆանովիչը ТАСС-ին տեղեկացրել է, որ Մինսկում գիշերը անկարգությունների ժամանակ զոհվել է մի մարդ։

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները երեկոյան կողմ վերաճել են զանգվածային բողոքի ցույցերի՝ ընդդեմ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, և  Մինսկի կենտրոնում լուրջ բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ։ Դիմակայությունը շարունակվել է գրեթե չորս ժամ։

Փոխանցում է tass.ru-ն։