10.08.2020 18:52

Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական կտա

Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական կտա

Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական կտա: Այս մասին այսօր կառավարական նստավայր Սերայ պալատում կայացած նախարարների կաբինետի նիստից հետո հայտարարել է Առողջապահության նախարար Համադ Հասանը: «Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կաբինետի` ողջ կազմով հրաժարականի մասին»,- հայտարարել է նախարարը լրագրողների հետ զրույցում:

Հաղորդում է Тасс-ը: