11.08.2020 11:08

160 նոր դեպք, 541 ապաքինված

160 նոր դեպք, 541 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 160 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 40 հազար 593 է:

Ապաքինվել է եւս 541 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 33 հազար 157:

Մինչ այս պահը իրականացվել է 177 հազար 322 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 399 մարդ:

Մահացել են 7 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ), 73 (կին), 71 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ) տարեկան:

Բբոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 803

234 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: