11.08.2020 18:15

Ռուսաստանյան ԶԼՄ-ների ուղերձը Բելառուսի իշխանություններին

Ռուսաստանյան ԶԼՄ-ների ուղերձը Բելառուսի իշխանություններին

Անցած գիշեր, ընտրատեղամասերի փակվելուց հետո, Մինսկում տեղի են ունեցել բախումներ քաղաքացիների և բելառուսական ՕՄՕՆ-ի միջև։ Իրադարձություններին հետևել են լրատվամիջոցները, այդ թվում՝ ռուսաստանյան ԶԼՄ-ները, որոնք Մինսկում են գտնվում խմբագրությունների առաջադրանքով և գործում են իրենց մասնագիտական պարտականություններին համապատասխան։

Բելառուսի իշխանությունները  լրագրողների նկատմամբ  ուժ են գործադրել։ Դեռ ընտրությունների նախօրեին Մինսկում, հենց փողոցում, կոպտորեն ձերբակալվել, ապա երկրից  վտարվել են  «Дождь» հեռուստաալիքի լրագրողները։ Գիշերային բախումների ընթացքում տուժել են РБК-ի նախկին հատուկ թղթակից, Meduza-ի լրագրող Մաքսիմ Սոլոպովը և Daily Storm-ի թղթակիցներ Անտոն Ստարկովը և Դմիտրի Լասենկոն։ Ձերբակալվել ու ծեծի է ենթարկվել «Sputnik Беларусь»-ի թղթակից Եվգենի Օլեյնիկը։ Դեպքի վայրում ոստիկանական մեքենա են մտցրել ռուսաստանցի զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովին։Մաքսիմ Սոլոպովի և Սեմյոն Պեգովի հետ կապված իրավիճակը հատկապես տագնապալի է․ ըստ տեղեկությունների՝ ուժայինները ծեծի են ենթարկել Մաքսիմ Սոլոպովին։ Ոչ Պեգովից, ոչ Սոլոպովից ոչ մի տեղեկություն չկա։

Ուժի գործադրումը մեր գործընկերների նկատմամբ, ինչպես և նրանց վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկության բացակայությունը, վրդովմունք են առաջացրել։ Մենք՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներս, Բելառուսի իշխանություններից պահանջում ենք լիակատար և սպառիչ տեղեկություններ հաղորդել լրագողների վիճակի մասին, անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրել բժշկական օգնություն և թույլ տալ, որ Մինսկում ռուսաստանյան դեսպանատան աշխատակիցները այցելեն նրանց։ Մենք նաև պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրանց։

Մենք ռուսաստանյան բոլոր ԶԼՄ-ներին կոչ ենք անում միանալ մեր հայտարարությանը՝ հրապարակելով այն։ Համոզված ենք, որ միասին մենք կարող ենք հասնել մեր գործընկերների ազատ արձակմանը։

РБК-ի, «Ведомости»-ի և «Коммерсант»-ի ուղերձին միացել են Meduza, Daily Storm, «Эхо Москвы», Esquire, «Известия», RTVI, The Bell, «Новая газета», «Дождь», Znak, «Такие дела», «МБХ медиа», «Открытые медиа», «Кавказский узел», «Черновик», «ТВ2», «Алтапресс», «Тайга.инфо», «Имидж-пресс», «7x7», «Крестьянин», ProUfu.ru, «Bonus», Юга.ру, Ревда-инфо, Newsvo.ru, «Бизнес-класс», «Якутск вечерний», «Новый Качканар», Пенза-Онлайн, Горбуша.инфо, ТВК, «Свободные новости. FreeNews-Volga», «Весьма» պարբերականները։