12.08.2020 10:00

Նեյմարը վաստակում է նույնքան, որքան «Ատալանտայի» բոլոր ֆուտբոլիստները միասին

Նեյմարը վաստակում է նույնքան, որքան «Ատալանտայի» բոլոր ֆուտբոլիստները միասին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կհանդիպի իտալական «Ատալանտայի» հետ։ Փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը ստանում է նույնքան աշխատավարձ, որքան «Ատալանտայի» բոլոր ֆուտբոլիստները միասին, գրում է իտալական gazetta.it-ը։

28-ամյա Նեյմարի տարեկան  աշխատավարձը 36 միլիոն եվրո է։ «Ատալանտայի» ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստներն են Ալեխանդրո Գոմեսը, Յոսիպ Իլիչիչը եւ Դուվան Սապատան՝ 1,2 միլիոն եվրո յուրաքանչյուրը։ 

«Ատալանտա» - ՊՍԺ հանդիպումը Պորտուգալիայում տեղի կունենա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։