12.08.2020 11:37

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի», «Շիրակի» ու «Նոայի» մրցակիցները

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի», «Շիրակի» ու «Նոայի» մրցակիցները

Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։

Երևանի «Ալաշկերտը» տանը կմրցի մակեդոնական «Ռենովայի» հետ , Գյումրու «Շիրակը» կհյուրընկալվի ռումինական «Ստյաուային», իսկ Երևանի «Նոան» Ղազախստանում կմրցի «Կայրաթի» հետ: 

Առաջին որակավորման փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 27-ին։ Ամեն զույգում կանցկացվի մեկ հանդիպում։