12.08.2020 12:30

Կավանին կարող է պայմանագիր կնքել «Բենֆիկայի» հետ

Կավանին կարող է պայմանագիր կնքել «Բենֆիկայի» հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի պորտուգալական «Բենֆիկայում»:

33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերը հաստատել է անձամբ «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը:

«Ակումբի նախագահն ամեն ինչ անում է Կավանիի տեղափոխությունն իրականացնելու համար: Կավանին հրաշալի ֆուտբոլիստ է»,- Ժեզուշի խոսքը մեջբերում է Gol-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ Էդինսոն Կավանիի պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի 30-ին: Ուրուգվայցի ֆուտբոլիստն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ: