12.08.2020 11:14

201 նոր դեպք, 335 ապաքինված

201 նոր դեպք, 335 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 201 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 40 հազար 794 է:

Ապաքինվել է եւս 335 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 33 հազար 492:

Մինչ այս պահը իրականացվել է 179 հազար 32 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 399 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 64 (կին), 60 (տղամարդ) եւ 59 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 806

234 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: