12.08.2020 13:00

«Տամբովի» մարզական տնօրեն. Ալեքսանդր Կարապետյանը շատ լուրջ ֆուտբոլիստ է

«Տամբովի» մարզական տնօրեն. Ալեքսանդր Կարապետյանը շատ լուրջ ֆուտբոլիստ է

Ռուսական «Տամբովի» մարզական տնօրեն Պավել Հուդյակովը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի ձեռքբերումը:

«Ալեքսանդր Կարապետյանին ձեռք բերելու որոշումը մենք կայացրել ենք միանգամից: Նա շատ լուրջ ֆուտբոլիստ է, որը համապատասխանում է «Տամբովի» մարտավարությանը: 

Ալեքսանդր Կարապետյանը գոլեր է խփել շատ կարևոր խաղերում: Չեմ կարծում, որ «Սոչիում» Անտոն Զաբոլոտնին կամ Դմիտրի Պոլոզը նրանից ուժեղ հարձակվողներ էին»,- Հուդյակովի խոսքը փոխանցում է Sportbox-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Ալեքսանդր Կարապետյանի՝ «Տամբով» տեղափոխության մասին հայտնի էր դարձել օգոստոսի 3-ին: Ռուսական ակումբի հետ հայ ֆուտբոլիստը կնքել էր 2 տարվա պայմանագիր: