12.08.2020 11:51

Արտակարգ դրությունը կերկարաձգվի եւս 1 ամսով. ավելի մեղմացված

Արտակարգ դրությունը կերկարաձգվի եւս 1 ամսով. ավելի մեղմացված

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում գործադիրը որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը` մինչեւ սեպտեմբերի 11-ի ժամմը 17-ը:

«Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարաձգել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, սակայն, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։

Մասնավորապես, որոշ փոփոխություններ կմտցվեն արտակարգ դրության սահմանափակումների մեջ`
- Հավաքների ազատության հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են, բայց մասնակիցները պետք է լինեն դիմակով ու պահպանեն 1.5 մետր սոցիալական հեռավորություն,
- Թույլատրվում է մինչև 40 հոգուց բաղկացած ընտանեկան միջոցառումների կազմակերպումը,
- ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը հանվում է` պահպանելով 14 օր ինքնամեկուսացում:

Արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցով այսօր ԱԺ-ն կհրավիրի հատուկ նիստ: