12.08.2020 12:57

Տիխանովսկայան ակնհայտորեն թղթից կարդում է իր հայտարարությունը

Տիխանովսկայան ակնհայտորեն թղթից կարդում է իր հայտարարությունը

Սոցցանցերում հայտնվել է մի տեսագրություն, որում Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան թղթով կարդում է բողոքի ցույցերի դուրս չգալու վերաբերյալ  տեքստը։

Դիտորդների համոզմամբ՝ Տիխանովսկայան ակնհայտորեն ճնշման տակ է կարդում հայտարարության տեքսը։

Իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պետական հեռուստաալիքներով թղթով հայտարարություն կարդալու պրակտիկան նոր չէ Բելառուսում։ Դա արդեն եղել է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին բողոքի ցույցը ցրելուց հետո։

Այն ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոյի հերթական «էլեգանտ հաղթանակից» հետո Մինսկում ձերբակալվեցին ավելի քան 700 ցուցարար և նախագահի պաշտոնին հավակնող տասը թեկնածուներից յոթը։ Ցույցը ցրելուց հետո, առավոտյան, պետության վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքներով ցուցադրվեց ընդդիմադիր Միացյալ քաղաքացիական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Յարոսլավ Ռոմանչուկի խոստովանությունը։

Ռոմանչուկը կերկերուն ձայնով կարդում էր տեքստը, որում Մինսկի կենտրոնում չարտոնված երթի կազմակերպիչներ անվանեց ընդդիմադիր քաղաքական գործիչներ Անդրեյ Սաննիկովին և Նիկոլայ Ստատկևիչին։

Նույնպիսի «խոստովանություն» հնչեց նաև Անդրեյ Դմիտրիևի կողմից, որն այն ժամանակ նախագահի պաշտոնի թեկնածու Վլադիմիր Նեկլյաևի շտաբի անդամ էր։

Փոխանցում է BBC-ն։