12.08.2020 13:25

Բայդենը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է սենատոր Քամալա Հարիսին

Բայդենը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է սենատոր Քամալա Հարիսին

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն՝ Ջո Բայդենը, փոխնախագահի պաշտոնի համար առաջադրել է Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսի թեկնածությունը։

Բայդենը և Հարիսը պետք է պաշտոնապես հայտարարվեն Դեմոկրատական կուսկացության թեկնածուներ արդեն եկող շաբաթ, Ազգային կուսակցական կոնվենցիայի ընթացքում, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի կունենա վիրտուալ ռեժիմով։

Հարիսը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի Բայդենը հաղթի ընտրություններում։

Ինչպես նշում է CNN հեռուստաընկերությունը, Բայդենը փոխնախագահի պաշտոնում Հարիսին թեկնածությունն առաջադրելու մասին նրան հայտնել է պաշտոնական հայտարարություն անելուց կես ժամ առաջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, հայտարարել է, որ զարմացած է Բայդենի ընտրությամբ, քանի որ, ըստ նրա՝ Հարիսը շատ թույլ է դրսևորվել Դեմոկրատական կուսակցության փրայմերիզներում։

Փոխանցում է BBC-ն։