12.08.2020 13:55

Բելառուսը մնացել է առանց ինտերնետի

Բելառուսը մնացել է առանց ինտերնետի

Բելառուսում, փաստորեն՝ ամբողջությամբ, ցանցային կապն անհետացել է․ չեն աշխատում հիմնական սոցցանցերը, որոնողական  համակարգերն ու մեսենջերները, և նույնիսկ մի քանի պետական կայքեր։

Ցանցում տեղեկատվության հիմնական աղբյուրը մնացել է Telegram մեսենջերը, որի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, թե այդ երկրի համար հատուկ մշակված միջոցներ է կիրառում։

Սահմանափակումներն սկսվել են նախագահական ընտրությունների օրը՝ օգոստոսի 9-ին, և շարունակվում են արդեն երեք օր։ Պաշտոնական վարկածով՝ այդ ամենը արտասահմանից կատարված կիբեռգրոհի հետևանք է։ Նման կարծիք է հայտնել պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։

Այս կարծիքին է նաև «Բելտելեկոմ» ինտերնետ-փրովայդերը՝ այս ընկերությունը չի կատարել երկուշաբթի երեկոյան՝ օգոստոսի 10-ին, ինտերնետը վերականգնելու իր խոստումը։

Ոչ կառավարական NetBlocks կազմակերպությունը, ընդհակառակը, այն կարծիքին է, որ սահմանափակումների հարցում մեղավոր է պետությունը։ Փորձագետների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչ կտրուկ կերպով, կարծես հրահանգով, Բելառուսի քարտեզից անհետանում են ինտերնետի առկայծող կետերը։

Բելառուսն առաջին եվրոպական երկիրն է, որտեղ ինտերնետն իսպառ անհետացել է։

Փոխանցում է BBC-ն։