12.08.2020 14:26

Коммерсант․ Վենեսուելական սցենար

Коммерсант․ Վենեսուելական սցենար

Բելառուսական ընդդիմությունը, ըստ էության, ձեռնամուխ է լինում վտարանդի կառավարության ձևավորման, նաև կփորձի հայրենիքում կրկնել վենեսուելական սցենարը, այսինքն՝ որպեսզի միջազգային հանրությունը Բելառուսի օրինակարգ նախագահ ճանաչի Սվետլանա Տիխանովսկայային, այլ ոչ թե Ալեքսանդր Լուկաշենկոյին, գրում է «Коммерсант»-ը։

«Մենք դիմում ենք միջազգային հանրությանը։ Մենք կոչ ենք արել համաժողով հրավիրել, ԵՄ գագաթնաժողով՝ հրավիրելով բոլոր շահագրգիռ կողմերին, առաջին հերթին, իհարկե, Բելառուսի հարևաններին։ Մենք կներկայացնենք փաստաթղթեր կեղծիքների վերաբերյալ, թե ինչպես է անցել ընտրական գործընթացը։ Երկրները կարող են որոշել՝ արդյո՞ք Բելառուսի ընտրությունների գործընթացը համապատասխանում է ինչ-որ տարրական նորմերի, և ո՞վ է ընտրվել այդ ընտրությունների արդյունքում»,- պարբերականին ասել է Բելառուսի նախագահական ընտրություններում չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն։

Նա նաև նշել է, որ ընդդիմությունը մտադիր է ձևավորել «Ազգային փրկության կոնգրես», որը, ըստ էության՝ կդառնա վտարանդի կառավարություն։

Փոխանցում է BBC-ն։