12.08.2020 15:19

ԵՄ-ն Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցներ է քննարկում

ԵՄ-ն Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցներ է քննարկում

Եվրահանձնաժողովը քննարկում է այն անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, ովքեր պատասխանատու են Բելառուսում ոստիկանական բռնությունների և ընտրությունները կեղծելու համար։

Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների  հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ այդ երկրում ընտրությունները «ո՛չ ազատ են եղել, ո՛չ էլ արդար», իսկ իշխանությունները դիմել են «անհամաչափ և անընդունելի բռնությունների»։

«Անհավանական ծաղրուծանակ, հետապնդումներ՝ թեկնածուների, նրանց թիմերի նկատմամբ, լրագրողների, բլոգերների, ակտիվիստների, խաղաղ ցուցարարների նկատմամբ, քվեարկությունից հետո բռնությունների մակարդակը՝ կոշտ բռնությունների – այդ ամենն անընդունելի է։ Մենք դատապարտում ենք բռնությունը, բելառուսկան իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են ապօրինաբար, բացառապես քաղաքական նկատառումներով»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Փոխանցում է euronews-ը։