12.08.2020 15:56

Բժիշկների հավաստիացմամբ՝ Միխայիլ Եֆրեմովի կյանքին վտանգ չի սպառնում

Բժիշկների հավաստիացմամբ՝ Միխայիլ Եֆրեմովի կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ ինսուլտի կասկածանքով հոսպիտալացված դերասան Միխայիլ Եֆրեմովի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բայց կայուն։

Այդ մասին ТАСС-ին հաղորդել է աղբյուրը բժշկական ծառայություններում։

«Նրա կյանքին վտանգ չի սպառոնում․․․ Նա վերկենդանացման բաժնից տեղափոխվել է հիվանդասենյակ»,- նշել է աղբյուրը։

Օգոստոսի 11-ին Միխայիլ Եֆրեմովը հոսպիտալացվել էր Մոսկվայի Պրեսնենսկյան դատարանից, որտեղ ընթանում էր նրա դատաքննությունը։

Դերասանը մեղադրվում է նրանում, որ անսթափ վիճակում ավտոմեքենա վարելիս դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել մեկ ուրիշ մեքենայի, որի վարորդը մահացել էր հիվանդանոցում։

Եֆրեմովին սպառնում է 5-ից 12 տարվա ազատազրկում։

Փոխանցում է tvrain-ը։