12.08.2020 16:53

«Ոչ թափանցիկ» պատվաստանյութ

«Ոչ թափանցիկ» պատվաստանյութ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցելու վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունը աշխարհի ԶԼՄ-ների ոչ միանշանակ արձագանքին արժանացավ։

«Ամբողջ աշխարհի՝ բնականոն կյանքի անցնելու ձգտման ֆոնին ցանկացած պատվաստանյութ կարող է թվալ լույս՝ թունելի վերջում։ Բայց արդյո՞ք դա այդպես է»,- գրում է Guardian-ը։

Բանն այն է, որ բոլոր պատվաստանյութերն իրենց արդյունավետությամբ միատեսակ չեն։ Պաշտպանություն ապահովելու տեսակետից՝ դրանցից մի քանիսը, օրինակ՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերը, լավագույն դեպքում կարող են գնահատվել միջակ, այն դեպքում, երբ նույնիսկ հրաշալի պատվաստանյութերը, այնպիսին, ինչպիսին պոլիոմելիտի դեմ մշակված պատվաստանյութն է, ժամանակ են պահանջել ամերիկացիների մոտ իմունիտետ առաջացնելու համար։

Իսկ ռուսաստանյան պատվաստանյութի զարգացումը, ինչպիսին էլ լինեն դրա իրական հեռանկարները, ի վերջո՝ աչքի է ընկել ոչ թափանցիկությամբ և էթիկայի հետ կապված խնդիրներով։

Կամավորների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ փորձարկումների հետ կապված՝ նույնպես հարցեր են առաջանում՝ արդյո՞ք նրանք իրենց կամքով են մասնակցել փորձարկումներին, և արդյո՞ք նրանց չի թվացել, որ կողմնակի հետևանքները չարժի նկարագրել՝ հաշվի առնելով զինվորականների և քաղաքացիական անձանց պատասխանների միջև եղած տարբերությունները։

Փոխանցում է BBC-ն։