12.08.2020 18:04

ԱԱԾ նախկին պետը` Ատոմակայանի տնօրեն

ԱԱԾ նախկին պետը` Ատոմակայանի տնօրեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։ 

Նախարար Պապիկյանն անդրադառնալով ատոմակայանի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին՝ նշել է, որ առաջին անգամ պետական ֆինանսական միջոցներով և ներքին ընթացակարգերով գնումների գործընթացի և վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը:
Նախարարի խոսքով վերջին շրջանում կայանի մասնագիտական աշխատանքների կազմակերպմանը նոր որակ հաղորդելու նպատակով ատոմակայանը ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխության, որով սահմանվել են գործադիր տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի հաստիքները:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը մինչեւ վերջերս զբաղեցնում էր ԱԱԾ պետի պաշտոնը: