12.08.2020 18:32

Ալեքսանդր Լուկաշենկոն հրատապ թեմաներով խորհրդակցություն է հրավիրել

Ալեքսանդր Լուկաշենկոն հրատապ թեմաներով խորհրդակցություն է հրավիրել

Լուկաշենկոն խորհրդակցություն է հրավիրել՝ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է БелТа-ն։

«Իրավիճակից ելնելով՝ պարզ է, որ ամենակարևոր խնդիրները, որ հիմա ծառացած են երկրի իշխանությունների, մասնավորապես և հատկապես՝ ԱԽ-ի առջև՝ մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է, սահմանադրական կարգի պաշտպանությունը, պետական կառավարման մարմինների բնականոն աշխատանքը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Խորհրդակցության ընթացքում նա անդրադարձել է նաև տնտեսության և գոծազրկության հարցերին։ Մասնավորապես, Բելառուսի նախագահը հայտարարել է, որ փողոց են դուրս գալիս «քրեական անցյալ ունեցող մարդիկ» և «գործազուրկները»։

«Բոլոր, այսպես կոչված՝ ցուցարարների հիմքում քրեական անցյալ ունեցող մարդիկ են ու նրանք, ովքեր այսօր գործազուրկ են։ Աշխատանք չկա՝ ուրեմն «ֆռֆռա, ախպերս, փողոցներով ու հրապարակներով»։ Դրա համար էլ ես  խնդրում եմ և նախազգուշացնում բոլորին․ հարկավոր է աշխատանքի տեղավորվել՝ ովքեր չեն աշխատում»։

Փոխանցում է rbc-ն։