Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել է «Վինիպեգ Ջեթսին»:
Հյուրերի 5-րդ գոլը խփել է ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչիկինը, որը NHL-ի այս մրցաշրջանում 30 խաղից հետո ունի 17 գոլ։ Օվեչկինը դարձել է 37 տարեկան և ավելի բարձր տարիքում մրցաշրջանի առաջին 30 հանդիպումներում ամենաշատ գոլի հեղինակ դարձած երկրորդ հոկեյիստը:
Այդ ցուցանիշով ռեկորդակիր է «Ռեյնջերսի» հոկեյիստ Բրենդան Շենեհենը, որը 2006/07 մրցաշրջանում դարձել էր 22 գոլի հեղինակ:
Օվեչկինը 17 գոլով առաջ է անցել Դիդյե Պիտրեից (1920/21), Մարիո Լեմիոյից (2002/03), Բրետ Հալից (2003/04) և Տեմու Սելյանեից (2009/10), որոնք 30 խաղում 16-ական գոլ էին խփել։
Բացի այդ, NHL-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Օվեչկինը (797 գոլ) երկրորդ տեղում գտնվող կանադացի Գորդի Հոուին (801) զիջում է չորս տափօղակ: Առաջատարը կանդացի Ուեյն Գրեցկին է (894 գոլ):
