‘NHL. Оվեչկին. «Տարիների հետ ինձ համար ավելի դժվար է դառնում խփել 50 գոլ»(տեսանյութ)’

945

 «Վաշինգտոն Կեպիտալզ» ռուս հարձակվող Ալեքսանդր Oվեչկինը խոստովանել է, որ յուրաքանչյուր տարի իր համար ավելի դժվար է դառնում մրցշրջանում  50 գոլ խփելը:

«Տարիների հետ ինձ համար ավելի է դժվարանում մրցաշրջանի ընթացքում հակառակորդի դարպասը 50 տափоղակ ուղարկելը, սակայն, միաժամանակ, դա մեծ ձեռքբերոմ է: Եվ դու չգիտես, թե հաջորդ մրցաշրջանում արդյո՞ք դա քեզ կրկին կհաջողվի», — Оվեչկինի խոսքերն է մեջբերում Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը:

Նշենք,որ «Վաշինգտոնը» վերջին հանդիպման ժամանակ 4:2 հաշվով հաղթել է «Կարոլինային»: Այդ խաղի ժամանակ ռուս հոկեյիստը հավաքել է 2 (1+1) միավոր, ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի այդ оրվա աստղ և իր կարիերայի ընթացքում 6-րդ անգամ հասել է մեկ մրցաշրջանի ընթացքում 50 գոլի սահմանագծին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում ցմահ ազատազրկված դիվերսանտի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի. Արցախպրես’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը ողջունում է «միջուկային համաձայնությունը»’