‘«Nissan»-ը բախվել է աղբատար բեռնատարին. 4 զոհ և 2 վիրավոր’

905

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի 18 ԼՕ 318 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» հրաձգարան-ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է աղբատար բեռնատարին: Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորները տեղում մահացել են:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բեռնատարը եղել է «КамАЗ» մակնիշի 708 ՕՕ 64 համարանիշի, որը հաշվառված է «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի հաշվեկշռում, որի վարորդը՝ 38-ամյա Արման Մնացականյանը, և աշխատակից, 59-ամյա Յուրիկ Կարապետյանը, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս ոստիկանության օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ իրենք ավտոմեքենան կայանել են նշված հատվածում և փորձել են մեքենայի վրա վերանորոգման աշխատանքներ կատարել և այդ ժամանակ «Nissan»-ը բախվել է ավտոմեքենայի հետնամասին: Աղբյուրը հայտնում է նաև՝ մահացածներից երեքը տղամարդ են, իսկ մեկը՝ կին: Ըստ կայքի տեղեկությունների՝ «Nissan»-ը հաշվառված է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան թաղամասի բնակիչ Գոհար Աղաջանյանի անվամբ, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է 36-ամյա Կարինե Անտոնյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Նախորդ հոդվածը‘Թիկնազորային փոխատեղում. Տիգրան Սարգսյանից վիրավորվածը կպաշտպանի Հովիկ Աբրահամյանին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում մեկնարկեց քվեարկությունը. Կոնգրեսն ու «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն Կոստանյանի թեկնածությանը (տեսանյութ)’