‘Nissan-ն ամբողջ աշխարհից ետ է կանչում գրեթե 770 հազար ավտոմեքենա’

1285

Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը որոշում է կայացրել  բացահայտված անսարքությունների պատճառով ետ կանչել ամբողջ աշխարհում վաճառված առնվազն 770 հազար ավտոմեքենա: Այդ մասին հաղորդել են ընկերության ներկայացուցիչները:

Վերադարձման ենթակա են 552,1 հազար Rogue ամենագնացներ, որոնք արտադրվել են 2008-2013 թթ.: Լրացուցիչ տեխսպասարկման անհրաժեշտությունն առաջացել է դռների թերությունների պատճառով, որոնցով կարող է ջուր լցվել մեքենայի սրահ, ինչն էլ, իր հերթին, կարող է կարճ միացում առաջացնել հաղորդալարերում՝ վարորդի նստելատեղի մոտ, և դեպքերի անհաջող զարգացման դեպքում հրդեհ առաջացնել:

Nissan-ը ետ է կանչում նաև 2014 թ. արտադրության 215,7 հազար Pathfinder և Infiniti ամենագնացներ՝ թափքի փականի անսարքության պատճառով:

Nissan-ում տեղեկացրել են, թե ետ կանչվող ավտոմեքենաները վաճառվել են աշխարհի 30 երկրներում, որոնց ցանկը, սակայն, առայժմ չի տրվում: Միայն ընդգծվում է, որ դրանց հիմնական մասը վաճառվել է Հյուսիսային Ամերիկայում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետս. «Մրցավարը 2 թիմերի նկատմամբ էլ սխալ գործեց»’
Հաջորդ հոդվածը‘Նախաքննական մարմինը ստացել է Արամ Մանուկյանի գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքները ‘