‘Norway Chess․ Լեւոն Արոնյանն ուժեղ էր Ալեքսանդր Գրիշչուկից’

747

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess սուպերմրցաշարի  առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պարտության է մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին։ Դասական պարտիան ավարտվել է ոչ ոքի եւ նշանակվել է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա։ Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել։ Երկու պարտիաներում էլ սպիտակներով հանդես է եկել հայ գրոսմայստերը։

Մյուս զույգերում եւս բոլոր դասական պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։ «Արմագեդոնում» աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, չինացի Դին Լիրենը՝ ամերիկացի Ուեսլի Սոյին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը պարտվել է չինացի Յու Յանգիին։

Հունիսի 5-ին կայանալիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Մագնուս Կարլսենը։

Նախորդ հոդվածը‘ՔԿ-ն ստացել է Ամուլսարի հարցով փորձագիտական նախնական եզրակացությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Փաշինյան. Վտանգները կառավարվում են եւ արմատախիլ կարվեն. Սիվիլնեթ’