‘
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» սուպերմրցաշարը, որտեղ այսօր կայանում են 8-րդ տուրի պարտիաները:
Հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանն, ով մրցաշարի միանձնյա առաջատարն է, այսօր սպիտակ խաղաքարերով մրցում էր հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Խաղի 32-րդ քայլում կողմերը համաձայնվել են խաղալ ելք կնքել և պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Այս ոչ-ոքիից հետո Արոնյանը վաստակեց 5,5 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վերջինիս հետապնդող Հիկարու Նակամուրան նույնպես ոչ-ոքի է խաղացել և վաստակած 5 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը մրցաշարում դեռևս պարտություն չի կրել՝ տանելով 3 հաղթանակ և գրանցելով 5 ոչ-ոքի:
‘