‘
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում է ընթացի մեջ է «Norway Chess» սուպերմրցաշարը: Այսօր կայանում են 4-րդ տուրի պարտիաները:
Հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Խաղի 35-րդ քայլում Կարլսենը հանձնվեց և Արոնյանը տարավ մրցաշարում իր առաջին հաղթանակը:
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը ոչ-ոքի էր խաղացել նախորդ երեք տուրերում: Այս պահին Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
‘