‘«Norway Chess». Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղում’

2406

 

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norway Chess» սուպերմրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այս տուրում սպիտակ խաղաքարերով ուժերն էր չափում հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Պարտիայի 53-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հայ գրոսմայստերը ոչ-ոքի էր խաղացել նաև մրցաշարի նախորդ տուրերում:

Ոչ-ոքիներ գրանցվեցին նաև 3-րդ տուրի մյուս պարտիաներում.

Մագնուս Կարլսեն — Հիկարու Նակամուրա՝ 1/2:1/2
Սերգեյ Կարյակին — Վիշվանաթան Անանդ՝ 1/2:1/2
Մաքսիմ Վաշիե-Լագրավ — Ֆաբիանո Կարուանա՝ 1/2:1/2
Վլադիմիր Կրամնիկ — Ուեսլի Սո՝ 1/2:1/2

Կայացած երեք տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Վլադիմիր Կրամնիկն ու Հիկարու Նակամուրան: Արոնյանը ևս 5 շախմատիստների հետ 1.5 միավորով բաժանում է 3-8-րդ հորիզոնականները:

Մրցաշարի 4-րդ տուրում, որը կայանալու է հունիսի 10-ին, Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Նախորդ հոդվածը‘Կրեյգ Շեքսպիրը կշարունակի գլխավորել «Լեսթեր»-ը’
Հաջորդ հոդվածը‘Մահրեզը կարող է կարիերան շարունակել «Չելսի»-ում’