‘Norway Chess 2013 գերմրցաշար. Արոնյան-Կառլսեն՝ Ուղիղ’

1216

Մեկնարկեց Norway Chess 2013 գերմրցաշարի վերջին տուրը: Նախավերջին տուրը ամբողջովին խճճեց մրցաշարային իրավիճակը: Մրցաշարի ֆավորիտները՝ Սերգեյ Կարյակինը եւ Մագնուս Կառլսենը համերաշխորեն պարտություն կրեցին, որի արդյունքում այսօր տեսականորեն վեց շախմատիստ, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը, կարող են հաղթել մրցաշարում:

Արոնյանի գործը բարդ է. սպիտակներով խաղում է նորվեգացի Կառլսենի հետ. այսինքն, այս պարտիայում ոչ-ոքին կողմերին ձեռնտու չէ, այնպես որ ականատես կլինենք բաց, հարձակողական շախմատի, երկու կողմերն էլ պետք է ստիպված ռիսկի դիմեն: Սա տուրի կենտրոնական պարտիան է, միգուցե՝ ամբողջ մրցաշարի:

Ամենանպաստավորը Սերգեյ Կարյակինի վիճակն է. նա սպիտակներով է խաղում, գումարած. մրցակիցը այս մրցաշարը ձախողած բուլղարացի Վեսելին Թոփալովն է:

Աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը նույպես դեռ լավ հնարավորություններ ունի հաղթելու, բայց նրա մրցակիցը չինացի Վան Հաոն է, որը երեկ սեւերով սենսացիոն հաղթանակ տարավ Կառլսենի նկատմամբ:

Տուրի մյուս  պարտիաներն են.  Ռաջաբով-Սվիդլեր, Համեր-Նակամուրա:

Նշենք, որ եթե հավասար միավորների դեպքում չեմպիոնը կորոշվի լրացուցիչ թայ-բրեքում:

Մրցաշարային աղյուսակն 8-րդ տուրից հետո աննկարագրելի տեսք ունի. 1. Կարյակին` 5,5; 2-3. Կառլսեն, Անանդ` 5; 4-6. Արոնյան, Նակամուրա, Սվիդլեր` 4,5; 7-8. Թոփալով, Վան Հաո՝ 3,5; 9. Ռաջաբով՝ 2,5; 10. Համեր` 1,5:

Արոնյան-Կառլսեն, Կարյակին-Թոփալով, Վան Հաո-Անանդ պարտիաների ընթացքին կարող եք հետեւել այստեղ.


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Մանրամասներ դեպքի վայրից. Լուսանկարներ ‘
Հաջորդ հոդվածը‘Լարված վիճակ կառավարության շենքի մոտ’