‘Norway Chess Blitz․ Լեւոն Արոնյանը երկրորդ տեղն է կիսել Մագնուս Կարլսենի հետ’

578

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում հունիսի 4-ին մեկնարկելիք Norway Chess սուպերմրցաշարի մասնակիցները հիմնական պայքարից առաջ անցկացրել են կայծակնային խաղի մրցաշար, որի հաղթողի կոչումը նվաճել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Երկրորդ տեղը կիսել են հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 6-ական միավոր։

Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին, ամերիկացի Ուեսլի Սոյին, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, չինացի Յու Յանջիին, ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ չինացի Դին Լիրենի հետ։ Միակ պարտությունը կրել է Վաշյե-Լագրավի հետ պարտիայում։

Հիմնական մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Գրիշչուկի հետ։ Ամեն տուրում ոչ ոքի դեպքում, կանցկացվի կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա։

Նախորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերեսը ստանձնել է հունիսի 1-ին ավտովթարում զոհված Խոսե Անտոնիո Ռեյեսի 11-ամյա որդու ոչ պաշտոնական խնամակալությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով’