‘NY Times-ը չինացիներին մեղադրում է իր համակարգչային համակարգերը կիբեռհարձակումների ենթարկելու մեջ’

623

Հունվարի 31-ին ամերիկյան New York Times պարբերականը հայտնել է, որ վերջին 4 ամիսների ընթացքում Չինաստանի կողմից պարբերաբար հակերային հարձակումների է ենթարկվում, փոխանցում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի վերջին պարբերականը հոդված էր հրապարակել Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի տնօրինած 2,7 մլրդ կարողության մասին՝ ակնարկելով, որ վարչապետի ընտանիքը կտրուկ հարստացել է նրա պաշտոնակալության ընթացքում:

«Վերջին 4 ամիսների կտրվածքով չինացի հակերները պարբերաբար գրոհում են New York Times-ը՝ բացահայտելով պարբերականի լրագրողների և այլ աշխատակիցների գաղտնաբառերը»,- հայտնում են թերթի ներկայացուցիչները:

Անդրադառնալով պարբերականի տարածած հայտարարությանը՝ Չինաստանի իշխանությունները նշում են, որ իրենք էլ են հաճախ կիբեռհարձակումների ենթարկվում, և հերքում են, որ New York Times-ից վրեժխնդիր լինելու նպատակով դիմել են հակերների օգնությանը:

 

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոց»-ը ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայան’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 6-ամյա երեխային առևանգած տղամարդը թույլ է տվել նրան դեղորայք փոխանցել’