NYT․ ԱՄՆ-ը պետք է Ուկրաինային շտապ բերի բանակցությունների սեղանի մոտ

181

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղղակի բախումից խուսափելու համար ԱՄՆ-ը պետք է արագ կերպով Ուկրաինային բերի բանակցությունների սեղանի մոտ։

Նման դիրքորոշում է հայտնել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով նախկին ավագ տնօրեն, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Կուպչանը չորեքշաբթի օրը The New York Times թերթում հրապարակված հոդվածում։

Հեղինակի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «ճիշտ ընտրություն է կատարել, երբ Ուկրաինային օգնելն անվանել է ռազմավարական առաջնահերթություն, այլ ոչ թե կենսական շահ»,և «ուղղակիորեն չի մտել հակամարտության մեջ»։ Սակայն «ԱՄՆ մասնակցությունը իր շահերին համապատասխան մակարդակի վրա պահելն ավելի ու ավելի դժվարանում է», նշում է պրոֆեսորը։ Նա շեշտում է, որ «ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի բախման աստիճան հակամարտությունը սրելուց խուսափելու համար կարևոր է, որ Կիևն ավելի թափանցիկ լինի իր ռազմական պլանների հարցում, իսկ ԱՄՆ պաշտոնյաները պետք է ավելի ներգրավված լինեն այն հարցի մեջ, թե Կիևն ինչպես է պատերազմ վարում», անհրաժեշտ է «ԱՄՆ-ի ուղղակի մասնակցությունն Ուկրաինայի օպերատիվ պլանավորմանը»։

Հեղինակի կարծիքով՝ «ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ավելի լայն հակամարտության ռիսկն աճում է օր օրի», իսկ Ուկրաինայում հակամարտության տնտեսական հետևանքները սպառնում են «խարխլել արևմտյան դեմոկարտիան»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից